Պուտինը հայտնել է իր շրջապատում կորոնավիրուսով վարակված տասնյակ հիվանդների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Ռուս առաջնորդը վերջին պահին ստիպված է եղել չեղարկել այցը Դուշանբե։ Տեսակոնֆերանսի ռեժիմով ՀԱՊԿ գագաթնաժողովում ելույթ ունենալիս Պուտինը հայտնել է իր շրջապատում կորոնավիրուսով վարակված տասնյակ հիվանդների մասին։ Պուտինն ինքնամեկուսացման է անցել սեպտեմբերի 14-ից։

Պուտինն ընդգծել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և կազմակերպության անդամ երկրների արտաքին սահմաններում իրավիճակը ոչ միայն անկայուն է, այլև նոր մարտահրավերներ և ռիսկեր է բերում երկրների անվտանգությանը:

Մարտի 23 -ին հաղորդվել էր, որ Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Այս թեմայով
am