Այրվում է «Արևիք» ազգային պարկի սիրտը՝ 80, 120 և 150 տարեկան գիհիներ են այրվում թնդանոթի արկի պայթյունից

ArmDaily.am-ի հետ զրույցում «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը հայտնեց, որ տեղացիները ահազանգել են, որ Վարդանի ձորի և Մեղրիի կայարանի, ավելի ստույգ նախկին Շվանիձորի անտառային տնտեսության տարածքում, ներկայիս «Արևիք» ազգային պարկի տարածքում ուժեղ հրդեհ է սկսվել։

Հրդեհի պատճառը հայկական զորամիավորումների զորավարժությունների ժամանակ թնդանոթից արձակված արկի պայթյունն է եղել, որը ընկել է գիհիների նոսրանտառում։ Սա «Արևիք» ազգային պարկի հենց սիրտն է և վառվում են թանկարժեք ծառատեսակներ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ Մեղրիի հյուսիս-արևմտյան մասում սարսափելի ծուխ է և ամենայն հավանականությամբ այդ արկը պայթել է առավոտյան։

Ընդ որում գիհիների նոսրանտառի այդ հատվածն ավելի վաղ պլանավորում էին արգելավայրի կարգավիճակ տալ՝ նույնիսկ որոշել էին «Դխկուտի» արգելավայր կոչել։ «Դա ընկնում է դեպի Քուջերթի եկեղեցու տարածք՝ ձորի հետևի մասով՝ քարհանքի հյուսիսային մասով։ «Արևիք» ազգային պարկի սիրտն է վառվում՝ նախկին Շվանիձորի անտառտնտեսության Մեղրու կայարանի մոտից մինչև Բերդաքարի լեռնագագաթը։ Այդ տարածքում կան 80-120, 150 տարեկան գիհու ծառեր են, արևելեյան գիհի և երկարակոթ գիհի։ Հեկտարով շատ կլինի այրվող տարածքը»,-ասաց Կիրակոսյանը։

Այս թեմայով
am