Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթումից հետո ավելի քան 150 ԶԼՄ-ներ դադարել են աշխատել

Առնվազն 153 աֆղանական լրատվամիջոցներ դադարել են աշխատել այն պահից, երբ «Թալիբանը» զավթեց իշխանությունը։ Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով ԶԼՄ-ների ազատության պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպություններին։

ԶԼՄ-ների փակման գլխավոր խնդիրները եղել են ֆինանսական, բացի այդ, ԶԼՄ-ների գործունեությունը դադարեցվել է նոր իշխանությունների ներդրած սահմանափակումների պատճառով։

Աֆղան լրագրողների միության ներկայացուցիչ Մասրուր Լութֆիի խոսքով՝ եթե միջազգային կազմակերպությունները քայլեր չձեռնարկեն այդ խնդրի լուծման համար, շուտով Աֆղանստանում ԶԼՄ-ների ազատության վերջը կգա։

Այս թեմայով
am