ԱՄՆ-ի հեռանալուց հետո Քաբուլում վայրէջք է կատարել առաջին միջազգային կոմերցիոն չվերթի ինքնաթիռը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում վայրէջք է կատարել ամերիկյան զորքերի հեռանալուց հետո առաջին միջազգային կոմերցիոն չվերթի ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ն՝ իր թվիթերյան էջում։

Ավելի վաղ Քաբուլի օդանավակայանի գործունեության վերականգնման ուղղությամբ աֆղան մասնագետների հետ սկսել էին աշխատել փորձագետներ Կատարից և Թուրքիայից։ Մասնավորապես, Կատարն Աֆղանստանին տրամադրել էր ուղևորների և ուղեբեռների ստուգման համար նախատեսված համակարգիչներ և սկաներներ։

Այս թեմայով
am