Ճապոնիան ՌԴ-ից պահանջել է չխախտել իր երկրի օդային տարածքը

Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական ճանապարհով բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետ կապված, գրում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ Ճապոնիայի պնդմամբ, ռուսական Ан-26 ինքնաթիռը խախտել էր Ճապոնիայի օդային տարածքը: Իշխանությունները պահանջել են զերծ մնալ նմանատիպ միջադեպերի կրկնությունից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունօբու Կատօն: Նրա խոսքով, ռուսական ինքնաթիռը երկու անգամ խախտել է իրենց երկրի օդային տարածքը՝ հյուսիսային Հոկայդո կղզու մոտ, ինչից հետո օդ են բարձրացվել Ճապոնիայի հակաօդային պաշտպանության կործանիչները: Նա նաև նշել է, որ ճապոնական կողմը քննում է կատարվածն ու փորձում պարզել, թե ռուսական կողմն ի՞նչ նպատակով է խախտել իրենց տարածքը:

Այս թեմայով
am