Հրապարակվել է Իրկուտսկի մերձակայքում L-410-ի կոշտ վայրէջքի վայրից տեսանյութ

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսանյութ է հրապարակել Իրկուտսկի մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրից, որտեղ կոշտ վայրէջք է կատարել L-410 ինքնաթիռը:

Օդանավում, նախնական տվյալներով, եղել են 14 ուղևորներ և անձնակազմի երկու անդամներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Իրկուտսկի մարզում Մոսկվայի ժամանակով 18:15-ի սահմաններում L-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:

Իրկուտսկի մարզի Կազաչինսկո-Լենսկի շրջանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ և երկու ուղևոր, ևս մեկ ուղևոր գտնվում է ծանր վիճակում:

 

Այս թեմայով
am