600 երեխա է վարակվել դելտա շտամով. Հայաստանի գլխավոր մանկաբույժ.Yerevan today

Առողջապահության նախաարությունը շարունակում է արծրունաբար թաքցնել կոնորավարակի իրական ծանր վիճակը: Հանրային առողջության թիվ մեկ պատասխանատու համարվող նախարար Անահիտ Ավանեսյանը կատեգորիկ կերպով գաղտնի է պահում  երեխաների վարակման դեպքերը,  մինչդեռ Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ «Արաբկիր» բժշկական կեոնտրոնում ամեն օր մանկահասակ երեխաներ են հոսպտալացվում կորոնավարակի դելտա շտամով, ավելին՝ այս պահին երեխաներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատեց նաև Հայաստանի գլխավոր  մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, ով հանդիսանում է մեջ Արաբկիր» բժշկական  կենտրոնին կից Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավարը:

Նրա խոսքով՝ օգոստոսից սկսած արդեն 600 երեխայի մոտ հայտնաբերվել է կորոնավարակ՝ դելտա շտամով, եղել են դեպքեր երբ մանկահասակ երեխաները հոսպիտալացվել են  արդեն թոքաբորբով, մինչ 30 % թոքերի ախտահարվածությամբ: 

«Դելտա շտամը  մի քիչ ավելի «շատ է սիրում» երեխաներին,  բացարձակ թվերով՝  600-ին մոտ երեխայի մոտ հաստատվել է  դելտա շտամ վարակ:   Այսօրվա դրությամբ մենք ունենք  28 հոսպիտալացված երեխա դելտա շտամով, նրանցից մեկը, ցավոք, ինտենսիվ թերապիայի բաժանմունք է գտնվում:

 Ամեն դեպքում թվերն աճում են, ամեն օրվա ՊՇՌ ընդհանուր թեստավորվածներից հաստատված դեպքերի մեջ իրականում հաշվառված են նաև վարակված երեխաների թիվը, պարզապես դրանք առանձնացված վիճակագրությամբ չեն ներկայացվում, երեխաների շրջանում ցուցանիշը վերջին մեկ ամսում 4.2 %-ից  հասել է արդեն  6%-ի»,-ասում է Հայաստանի գլխավոր մանկաբույժը:

Իսկ դա նշանակում է, որ Առողջապահության նախարարությունը զուտ պաշտոնական թվերի մեջ ՝ օրական 500-600  օրական հաստատված դեպքերի վիճտվյալներում փաթեթավորած թաքցնում է հանրությունից առնվազն 30-36  երեխայի վարակման մասին խիստ կարևոր ինֆորմացիան: Նպատակը հասկանալի չէ, բայց ակնհայտ է, որ անցած տարի կորոնավարակով գրանցված դեռահաս աղջնակի մահվան դեպքից հետո մեծ աղմուկ բարձ րացավ ու հանրության շրջանում զգալիորեն փոխվեց վերաբերմունքը՝ սահամանափակումներինկատմամբ:

 «Դելտա շտամի առաջին ախտանշաններըերեխաների մոտ արտահայտվում են  տենդով, քթահոսությամբ, հազով, աղեստամոքսային նշաններով , հաճախ նաև մաշկային փոփոխություններ են նկատվում՝ ցանավորումների արտահայտվածությամբ, երբեմն երեխաները համի և հոտի կորուստ են զգում, այսինքն՝ գլոբալ առումով սպեցիֆիկ ախտանշաներ դելտան չունի։ 

Դելտա շտամը երեխաների դեպքում էլ ունի շատ ծանր ֆոնային վիճակներ: Հատկապես գիրությունը երեխաների դեպքում էլ հանդիսանում է շատ ռիսկային գործնոներից մեկը, երեխաներ շատ են եղել, որոնք հոսպիտալացվել են , բարդացած վիճակում անցել են վերակենդանացման բաժանմունքով, լավացել դուրս են գրվել,բայց այս մեկը ծանր է նաև հենց գիրության պատճառով է»,-ասում է մանսագետը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ընթացք է ունենում դելտա շտամի զարգացումը՝ մանկական օրգանիզմում, մանսագետը նշեց սովորական շնչառական վարակների հետ նույնացող վիճակը, բայց ասաց որ քիչ, այդուհանդերձ թոքաբորբով թոքերի ախտահարումների դեպքեր  էլ են լինում:

Պարզվում է՝ 0-16 տարիքային խմբերի մեջ հատկապես թիրախային են մանկապարտեզաիյն տարիքի երեխաները, նրանք վարակի ակտիվ տարածող են համարվում՝ ակտիվ կոնտակտի մեջ են քիթ քթի տակ են խաղում, սնվում են փոքրիկ սեղանների շուրջ  խաղալիքները ձեռից-ձեռ են փոխանցում, և այս առումով մանագետի հորդորը ծնողներին՝ զգոնության կոչն է և խնդրում է խիստ հետևողական լինել հատկապես ջերմելու դեպքերում, եթե տանն հիվանդ կա, չտանել երեխային դպրոց կամ մանկապարտեզ, տենդի մեջ է՝  չսպասել օրերով, ինքնաբուժությամբ չզբաղվել:

Դելտա շտամի դեպքում յուրաքանչյուր երեխայի համար ռիսկը նույնն է, ինչպես ցանկացած այլ շտամերի դեպքերում, բայց քանի որ ինքն ունի հակում՝ շատ ավելի արագ տարածվելու համապատասխանաբար քանակն էականորեն կաշատանա և այդ մեծ քանակի մեջ ստատիստիկորեն կարող է լինել մեկ-երկու բարդացած դեպքեր։

Ամեն դեպքում կորոնան մանկաբույժներիս համար բարեբախտաբար մանկական վարակ չէ , մենք շատ ավելի ծար վարակի տեսակներ ունենք, որոնց դեմ մարտնչում ենք  տարիներով ։ Մեզ համար տագնապային շրջաններ են սեզոնային փոփոխությունները և այդ վարակները  գլուխ են բարձրացնում հենց այս սեզոնին:  Խոսքը շնչառական այն վիրուսների մասին է,  որոնք բերում են շնչառական անբավարարության,  ի դեպ դրանք   օրգանիզմի վրա թողնում են հետևանքներ, որոնց ազդեցությունը կորոնայի համեմատ երեխայի օրգանիզմի վրա իրականում ավելի ծանր հետևանքներ են թողնում։

Մանրամասները՝Yerevan.Today-ում 

Այս թեմայով
am