ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհին երկխոսություն պահպանել թալիբների հետ

Միջազգային հանրությանը հարկավոր է երկխոսություն պահպանել Աֆղանստանում իշխանության եկած թալիբների հետ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, փոխանցում է France-Presse-ը։

«Անհրաժեշտ է երկխոսություն պահպանել՝ անմիջականորեն հաստատելով մեր սկզբունքները։ Նման երկխոսություն պետք է վարել՝ հանուն աֆղան ժողովրդի հետ համերաշխության»,-ասել է նա ֆրանսիական գործակալությանը տված հարցազրույցում։

Նշենք, որ Աֆղանստանի նախարարների նոր կաբինետի երդմնակալության արարողությունը ծրագրված է սեպտեմբերի 11-ին։

Ավելի վաղ Քաբուլը խոստացել էր պահպանել միջազգային իրավունքով ամրագրված դրույթները, եթե դրանք չեն հակասում իսլամական իրավունքին և Աֆղանստանի ազգային արժեքներին։ Նույնը վերաբերում է նաև կանանց իրավունքների պահպանությանը։

Այս թեմայով
am