Արմեն Սարգսյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագաhի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ:

«Ընդունեք իմ խորին ցավակցությունը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ, որն անձնվիրաբար ծառայեց իր ժողովրդին ու հայրենիքին և զոհվեց ծառայողական պարտականությունները կատարելիս»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: 

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում կյանքի 56-րդ տարում ողբերգական կերպով մահացել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար, բանակի գեներալ Եվգենի Զինիչևը հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկի հետ միասին, ում կյանքն էլ հենց նա փորձել էր փրկել:

Այս թեմայով
am