«Կոչ եմ անում երգիչներին, դերասաններին չմասնակցել խայտառակությանը»․ զոհվածի մայր

Զոհված զինծառայողի մայր Լիանա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոչ եմ անում և խնդրում եմ Հայաստանի երգիչներին, դերասաններին, երաժիշտներին, պարախմբերին ՉՄԱՍՆԱԿՑԵԼ սեպտեմբերի 21-ի խայտառակությանը։ Այդ մի արարքով դուք կոչնչացնեք ձեր ամբողջ հետագա ստեղծագործական կյանքը։ Միայն շները կարող են ուրախանալ, երբ ցեղակիցը ոռնում է կորուստի ցավից։ 
ՄԻ ԴԱՐՁԵՔ ՇՈՒՆ։ Դրա փոխարեն զինեք բանակը»։

Աղբյուրը` Լիանա Մանուկյան

Այս թեմայով
am