ՌԴ կառավարության կայքից հեռացվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը

Ռուսաստանի Դաշնության կառավարության միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում հրապարակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը հեռացվել է: Որպես Արցախում տեղակայված խաղաղապահների կեցավայրի համալիր սպասարկման վայր նշվել է՝ «Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս» եզրույթը: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, իրենց երկրի ԱԳՆ-ն այս հարցով բողոքի նոտա էր հղել ՌԴ-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ՌԴ կառավարության կայքի «Գնումներ» բաժնում օգտագործվել էր  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը:

Այս թեմայով
am