Պերուում կզբաղվեն «Sputnik V» ռուսական պատվաստանյութի արտադրությամբ

Պերուն և Ռուսաստանը համաձայնության են եկել՝ լատինաամերիկյան երկրի տարածքում «Sputnik V» պատվաստանյութի արտադրություն հիմնելու հարցով: Այս մասին հայտարարել է Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն՝ ազգաբնակչությանն ուղղված տեսաուղերձում: «Առանց պատվաստման չի լինի տնտեսության լիարժեք վերականգնում»,- ասել է Կաստիլյոն: Նշվում է, որ արտադրամասը կբացվի մոտ ժամանակներս: Պերուն 11-րդ երկիրն է, որտեղ արտադրության հարթակ է բացվում՝ ռուսական պատվաստանյութի համար:

Այս թեմայով
am