Վրաստանի նախկին վարչապետը կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար

Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Նրա մրցակիցը կլինի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Այսուհետ «Վրացական երազանքը» գործ կունենա ինձ հետ: Այսօր ես հայտարարում եմ, որ միանում եմ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին», – ասել է Գախարիան: Նա խոստացել է առաջիկայում ներկայացնել մայրաքաղաքի զարգացման ծրագիր, որը հաշվի կառնի ամեն ինչ` քաղաքը մեգապոլիս դարձնելու համար:

Հաղթելու համար քաղաքապետի թեկնածուները պետք է ստանան իրենց տարածքում ձայների առնվազն 50% -ը։

Քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուները 5-ն են, նրանցից երկուսը կին է, ինչն աննախադեպ է տվյալ քաղաքական պայքարում:

Այս թեմայով
am