Թուրքիայի կառավարության նախաձեռնությամբ 68 երկրի 150 դիվանագետներ այցելել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Վանի նահանգապետարանի և քաղաքապետարանի կողմից շուրջ 150 արտերկրյա դիվանագետ է հյուրընկալվել Վանում։ 68 երկրներ ներկայացնող դիվանագետները շրջել են Վանում և այցելել այստեղի տեսարժան վայրերը, այդ թվում նաև՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի։

Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ դիվանագետների շարքում եղել են Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Հարավային Կորեայի, Ադրբեջանի, Բելգիայի, Լատվիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի և այլ երկրների ներկայացուցիչներ։ Թուրքիայի կառավարության հիմնական նպատակը, տվյալ շրջագայության առումով, եղել է այդ տարածքների մշակույթը ներկայացնելը։

Ինչպես նշվում է թուրքական աղբյուրում, պատվիրակության անդամներն այցելել են Վանա լճի խորհրդանիշը համարվող Աղթամար կղզի և տեսել Սուրբ Խաչ հայկական եկեղեցին։ Նրանք շրջել են նաև Վանի ամրոցում, հիացել Վանա կատուներով, որից հետո շարժվել դեպի Բիթլիսի (Բաղեշ) Խլաթ գավառ։

Այս թեմայով
am