Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել է Մուստաֆա Շենտոպի՝ համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունը

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպի՝ համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունը: Ինտերֆաքսի հետ զրույցում դեսպանատանն ասել են, որ Շենտոպը, ով այցով գտնվում էր Ադրբեջանում, մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն չի արել:

Նրա խոսքը սխալ է փոխանցվել:

Դեսպանատանը մեջբերել են Շենտոպի հայտարարությունը լրագրողի համապատասխան հարցին. «Այժմ Թուրքիան եւ Ադրբեջանը համագործակցում են մի շարք ուղղություններով: Երկու պետությունները համագործակցում են այդ թվում համատեղ զորավարժությունների ոլորտում: Մեր քաղաքականության կարգախոսը համապատասխանում է Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի կարգախոսին ՝ «Մեկ ժողովուրդ, երկու պետություն»: Այդ ուղղությամբ մենք իրականացնում ենք բազմաթիվ աշխատանքներ»:

Այս թեմայով
am