Տոկիո-2020. Հայաստանի պատվիրակներից երեքն ավարտել են իրենց ելույթները

Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը:

Ներկայացնում ենք Հայաստանի մարզիկների վաղվա ՝ հուլիսի 27-ի մրցումային ծրագիրը:

Ծանրամարտի կանանց մրցաշարի B ենթախմբում հանդես կգա Իզաբելլա Յայլյանը /59 կգ/: Մեկնարկը` Երևանի ժամանակով 07:55-ին:

Տղամարդկանց լողի 100 մետր ազատ ոճում իր ունակությունները կդրսևորի Արթուր Բարսեղյանը: Սկիզբը՝ ժամը 14:00-ից:

Հիշեցնենք, որ Հայաստանի 17 պատվիրակներից երեքը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն արդեն ավարտել են իրենց ելույթները:

Խաղերը հաջող են սկսել և մեդալների համար պայքարը շարունակում են սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ով եզրափակիչի ուժեղագույն ութնյակում ելույթ կունենա օգոստոսի 2-ին և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը /63 կգ/: Նա 1/8 եզրափակիչում, հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեևի հետ:

Հաջորդիվ Հայաստանի մյուս պատվիրակների մրցելույթները կլինեն:

Օլիմպիական խաղերի երրորդ օրը Ճապոնիայում մոտենում է ավարտին: Առայժմ մեդալներ են նվաճել 45 երկրների ներկայացուցիչներ:

Այս թեմայով
am