Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները

Yerevan.Today-ին հայտնի է Գեղարքունիքում քիչ առաջ թշնամու կրակահերթից վիրավորում ստացած զինծառայողներից մեկի տվյալները։ Թշնամու կրակոցների տակ սլացող շտապօգնության մեքենաներով Երևան են տեղափոխվել Վարդենիսից երկու պայմանագրային և Հրազդան քաղաքից մեկ ժամկետային զինծառայողներ։

Վիրավոր զինվորներից մեկն այս պահին Մուրացանի զինվորական հոսպիտալում վիրահատության է ենթարկվում։ Լրատվամիջոցը պարզել է վիրավորներից առայժմ այդ մեկի անձնական տվյալները․ նա 1977 թ ծնված պայմանագրային զինծառայող, Վարդենիսի Ակունք գյուղի բնակիչ Նավոյան Լեռնիկն է։ Թշնամու փամփուշտը խոցել է Լեռնիկի ազդրը․ աղբյուրը հայտնում է՝ վնասվածքը ծանր չէ, և զինծառայողի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Մյուս երկուսի մասին ավելի ստույգ տվյալներ կհրապարակենք վերջնական ճշտումներից հետո։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով
am