ՊՆ-ն՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում այս պահին իրավիճակը հանդարտ է, երբեմն՝ որոշակի պարբերականությամբ հնչում են առանձին կրակոցներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ այսօր ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ինչպես տեղեկացրել ենք՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

Այս թեմայով
am