Գերմանիայում ջրհեղեղի զոհ է դարձել 164 մարդ

Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղների հետևանքով առնվազն 164 մարդ է մահացել, երկուշաբթի հայտնել է Focus առցանց ամսագիրը:

Ավելի վաղ Կոբլենց քաղաքի ոստիկանությունը հայտնել էր, որ Ռեյնլանդ-Պֆալց երկրամասի Արվայլեր շրջանում զոհերի թիվը հասել է 117-ի, առնվազն 749 մարդ համարվում է անհետ կորած:

Հիշեցնենք՝ Գերմանիայում անցյալ շաբաթ հորդառատ անձրևներ են տեղացել: Տարերքը հիմնական հարվածը հասցրել է արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններին, որտեղ գետերը դուրս են եկել ափերից և կուտակվել փողոցներում։

Այս թեմայով
am