Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելեց Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին:
Նարեկ Մկրտչյանը հետաքրքրվեց նորածնի առողջական վիճակի մասին և տեղեկացրեց, որ նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում կանի ամեն ինչ` փոքրիկի կյանքն առողջ ու անվտանգ ապահովելու համար»:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Երևանի Արցախի փողոցի բնակարաններից մեկի մուտքի մոտ 1 օրական երեխայի էին թողել։ Նորածինը տեղափոխվել էր հիվանդանոց։

Ձեռնարկվել է միջոցառումներ՝ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու համար։

 

 

Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին

Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին

Աղբյուրը` Շուշան Դանիելյան

Այս թեմայով
am