Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետևողական աշխատանքների արդյունքում ապրիլի 16-ին, Գյումրու տներից մեկում ապօրինաբար պահվող արջի քոթոթը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի տարածքային ստորաբաժանում, որից հետո էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի: Երևանի կենդանաբանական այգում քոթոթը կպահվի կարանտինային պայմաններում մինչև մեծանալը։
Տեսչական մարմինն ապօրինի որսի հատկանիշներով նյութեր է նախապատրաստել և փոխանցել իրավապահ մարմիններին, գործին հետագա ընթացք տալու համար: 

Այս թեմայով
am