Ոչ-ոքի երրորդ անգամ խաղացին Լեւոն Արոնյանը եւ Դին Լիրենը

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի դասական երրորդ պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:

Պարտիայի 31-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորները:

Հիշեցնենք, որ առաջին և երկրորդ դասական պարտիաները նույնպես ավարտվել էին ոչ-ոքի:

4 դասական պարտիաներում գրանցված ոչ-ոքիների դեպքում շախմատիստները կպայքարեն թայ-բրեյքում: Այն կկայանա սեպտեմբերի 27-ին:

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչի մասնակիցները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:

Այս թեմայով
am