Մարտունիում տեղի է ունեցել բռնցքամարտի միջազգային առաջնություն. Ներկա են գտնվել մարզպետ Կարեն Բոթոյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը

Երեկ ՝ սեպտեմբերի 24-ին, Գեղարքունիքի Մարտունի քաղաքը հյուրընկալել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և մարզի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին: Չեմպիոնին հանդիսավորությամբ դիմավորելով, մարզպետ Կարեն Բոթոյանի և քաղաքապետ Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ ներկաները, նախ, այցելել են քաղաքի մարզադպրոցի ըմբշամարտի մարզասրահ, դիտել կրտսեր ըմբիշների ցուցադրական ելույթները: Հետևելով ըմբիշների մարտերին, Մաքսիմ Մանուկյանը ոգևորել, չեմպիոն դառնալու ուղերձ է հղել կրտսեր մարզիկներին՝ ասելով, որ իր առաջին մարզասրահը նույնպես համեստ է եղել: Այնուհետ հյուրերը ներկա են գտնվել ՀՀ-ի անկախության 26-րդ տարեդարձին և Արցախյան գոյամարտի մասնակից, գնդապետ Հարություն Հարությունյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային առաջնությանը: Հուշամրցաշարին մասնակցել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Վրաստանի Ախրքալակի, Զուգդիդի, Թբիլիսիի, Քութաիսիի, Աջարիայի Բաթումիի բռնցքամարտի հավաքականները, շուրջ 121 մասնակիցներով: Նշենք, Մարտունին թիմային հաշվարկով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, որին հաջորդել են Թբիլիսիի և Արցախի հավաքականները: Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկների պարգևատրման արարողությունը կատարվել է ՀՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի, սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի մրցանակակիր Դավիթ Թորոսյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի կողմից: Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարպետ Կարեն Բոթոյանը ողջունել է մրցաշարը, նշելով, որ նման մարզական նախաձեռնությունները ողջունելի են, ապա հավաստիացրել, որ մարզը մշտապես Մաքսիմ Մանուկյանի հետ է: Իր հերթին Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին ներկայության, Մաքսիմ Մանուկյանին հրավերքն ընդունելու համար, ապա նշել է, որ սպորտի ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է, մարզիկների համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու խնդիրը գերնպատակ, իսկ Մաքսիմ Մանուկյանի նման չեմպիոն զավակ ունենալն հպարտություն: Հավելենք, մարտունեցիներն իրենց չեմպիոնին ընդունել են մեծ ոգևորությամբ, իսկ չեմպիոնը կիսվելով տպավորություններով, նշել է, որ հաճելի է գտնվել հարազատ մարզում, հանդիպել հարազատ դեմքերի, նա հեռացել է  բարձր տրամադրությամբ:

Այս թեմայով
am