Երբ ասում ես հայ եմ, մյուսների համար ամեն ինչ պարզ է դառնում. Սևակ Խանաղյան

Սեպտեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Սևակ Խանաղյանի մենահամերգը: Համերգից հետո երգիչը չի հանդիպել ո՛չ երկրպագուների, ո՛չ էլ լրագրողների հետ:  Այնուամենայնիվ, մեր թղթակցին հաջողվել է երգչից ստանալ հուզող հարցերի  պատասխանները:

-Ողջույն Սևակ: Նախ  շնորհավորում եմ համերգի կայանալու առիթով: Խնդրում եմ Ձեր կարծիքն ասեք հայ հանդիսատեսի մասին:

-Ողջույն: Շնորհակալ եմ: Ես առաջին անգամ չեմ շփվում հայ հանդիսատեսի հետ, և վաղուց տպավորված եմ հայ հանդիսատեսով:  Իմ ժողովուրդն են, իմ` մարդիկ: Նրանք ինձ շատ լավ աջակցում են ինչի համար ես շատ ուրախ եմ: Հայ հանդիսատեսի դրական լիցքերը առաջին երգից մինչև համերգի ավարտը  օգնում են ինձ բեմում:

- Ի՞նչ է տվել Ձեզ  «յան »-ը որպես  ազգանվան վերջավորություն:

-  Այդ վերջավորությունն ինձ ամեն ինչ է տվել: Ես հպարտանում եմ, որ հայ եմ: Երբ ասում ես հայ եմ, մյուսների համար  ամեն ինչ պարզ է դառնում: 

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

Առաջիկայում շատ գործեր ունենք: Հիմա պատրաստվում ենք ալբոմ թողարկել, հունվարին պատրաստ կլինի: Ստեղծագործում ենք, փորձեր անում: Ամեն բան ընթացքի մեջ է, շուտով կտեղեկանաք այդ մասին:

- «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում մարզչի դերում եք լինելու: Ո՞ւմ կողմից է եղել առաջարկը: Մտահոգություն ունե՞ք, որևէ հարցում:

-«Հայաստանի ձայնը» նախագծին որպես մարզիչ լինելու առաջարկն ստացել եմ «Արմենիա»հեռուստատեսության կողմից: Ես շատ զարմացա, երբ նմանառաջարկ ստացա: Մտահոգություն չունեմ, որ ինչ-որ բան չի ստացվի:

Չեմ ուզում պնդել, որ դա իմ տեղն է, կամ  իմ տեղը չէ, սակայն գիտեմ, որ այն մարդկանց ում ընտրել եմ ես, կարող եմ տալ այն, ինչ նրանք ուզում են: Կես տարի առաջ ես էի կանգնած այդ բեմում և շատ լավ հասկանում եմ, թե նրանք ինչ են ցանկանում ստանալ: Երբեմն ակնկալածդ ստանում ես, երբեմն՝ոչ: Ես նրանց բոլորի լավ կողմերը ցույց կտամ:

-Հնարավո՞ր է մի օր որոշեք մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

Հնարավոր է , ինչու՞ ոչ: Ոչինչ չեմ բացառում, սակայն առաջիկայում նման պլաններ չունեմ:

Այս թեմայով
am