Տոտենհեմը Կեյնի դուբլի շնորհիվ հաղթեց Վեսթ Հեմին

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Տոտենհեմը» դժվարին հաղթանակ է տարել «Վեսթ Հեմի» նկատմամբ՝ 3:2: Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել հյուրերի հարձակվող Հարի Կեյնը: 60-րդ րոպեին Կրիստիան Էրիքսենը խփել է իր թիմի երրորդ գնդակը: 5 րոպե անց Չիչարիտոն կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ խաղի վերջնամասում Շեյխ Կույատեն խփել է տանտերերի երկրորդ գնդակը: 70-րդ րոպեին դաշտից հեռացվել է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեն: Այս հաղթանակի շնորհիվ Մաուրսիո Պոչետինոյի թիմը վաստակել է 11 միավոր և բարձրացել երրորդ տեղ: 

 

Այս թեմայով
am