Պուտինի հետ հանդիպումը տևել է մոտ 3,5 ժամ. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները եղել են հագեցած ու արդյունավետ: Այս մասին Մոսկվայում հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասել է, որ բանակցությունները տևել են մոտ 3,5 ժամ, հանդիպումը շատ արդյունավետ է եղել՝ չնայած որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:

Քննարկվել են շատ պայմանավորվածություններ, այդ թվում՝ ավելի վաղ ստորագրված համաձայնագրերի իրականացումը:

ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայնագրեր ունի հայ-ռուսական համատեղ ռազմական խմբավորման ու միասնական տարածաշրջանային ՀՕՊ-ի մասով՝ նշելով, որ Պուտինի հետ քննարկել է կոնկրետ պլաններ ու մեխանիզմներ՝ կապված տարածաշրջանում նոր իրողությունների պայմաններում համաձայնագրերն իրականացնելու հետ:

Փաշինյանն ասել է, որ հիմա կարևորագույն հարցերից մեկը ԶՈւ-ում բարեփոխումներն են, ինչը կատարվում է ռուսական կողմի աջակցությամբ: Դա եղել է Պուտինի հետ բանակցությունների կյարևորագույն հարցերից մեկը:

Այս թեմայով
am