Փաշինյանը հույս ունի մեծ քանակությամբ Sputnik V պատվաստանյութ ձեռք բերել. ՏԱՍՍ

Ռուսական Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը Հայաստան կուղարկվի ապրիլի 8-ին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ.

«Վաղը մենք իրականում ստանում ենք ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել, խորհրդանշական խմբաքանակ: Բայց մենք հույս ունենք, որ ձեռք կբերենք մեծ քանակությամբ ռուսական պատվաստանյութ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը, և դա մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա գնել այս պատվաստանյութը»,- ասել է նա:

Փաշինյանը հստակեցրել է, որ առաջին խմբաքանակի ծավալը կկազմի 15 հազար դեղաչափ:

«Բայց մեզ ավելի քան 1 միլիոն է պետք»,- շեշտել է նա:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ շուտով Հայաստանը կստանա Sputnik V պատվաստանյութի նոր խմբաքանակ:

Sputnik V պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է կամավորության սկզբունքով բուժաշխատողների շրջանում, ովքեր միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին: Ընդհանուր առմամբ, մարտի 11-ից, երբ սկսվել է ռուսական դեղամիջոցով պատվաստումը, արդեն պատվաստվել է 600 մարդ:

Այս թեմայով
am