Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Մարալ Նաջարյանի հետ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանական գերեվարությունից վերջերս վերադարձած լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ։ Այս մասին Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր խոսել եմ Մարալ Նաջարյանի հետ և շնորհավորել նրան Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուրախ էի տեղեկանալ, որ ադրբեջանական գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի:

Այս օրերին մեր մտքերում գերեվարված հայրենակիցներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու առաջնահերթ ցանկությունն է»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:

 

Այս թեմայով
am