Արցախում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է տուժել անհայտ կորած զինծառայողների որոնումների ժամանակ: Ինչպես փոխանցում է Minval.az կայքը, այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանցի զինծառայողներ Փյունհան Ալիևը և Բյախտիյար Իլգարօղլուն ապրիլի վեցին Սուղովուշան (Մատաղիս) բնակավայրի ուղղությամբ անհայտ կորած զինծառայողների որոնումներ իրականացնելիս  վիրավորվել են հակահետևակային ականի պայթյունի հետևանքով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Այս թեմայով
am