Թվում էր՝ այս տարի բացառություն կարվի, սակայն Նիկոլ Փաշինյանն անտեսեց դա, չնայած տասը հազարից ավելի զոհ ենք ունեցել պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով

«Փաստ» թերթը գրում է. «Եվ այսպես, պետական որևէ պաշտոնյա ներկա չէր Սուրբ Հարության տոնի սրբազան պատարագին: Նման բան, կարծես, երբևէ չի եղել. եթե ինչ-ինչ պատճառներով որևէ անգամ երկրի առաջին դեմքը չի մասնակցել (այս տարին էլ համարենք հարգելի բացակայություն), ապա այլ պաշտոնյաների մակարդակով ներկայություն անպայման ապահովվել է: Իհարկե, կարծիքները տարբեր են այս առումով. ոմանք կարծում են, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ մշտապես պայքարող իշխանությունը հիմա արդեն ակնհայտ է իր վերաբերմունքն արտահայտում, ոմանց կարծիքով՝ սա դեմարշ էր եկեղեցու դեմ, քանի որ ՀԱԵ-ն պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, շատերի կարծիքով էլ՝ այս իշխանության ներկայացուցիչները պարզապես վախենում են առանց թիկնապահների, առանց ոստիկանության մարդաշատ վայրեր դուրս գալ, թեկուզ դա լինի եկեղեցին:

Հնարավոր է՝ բոլոր այս կարծիքներն էլ ճիշտ են ու համադրված: Սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միայն սրբազան պատարագից բացակայելով չէ, որ «աչքի ընկան»: Երեկ մեռյալների հիշատակի օր էր, ինչպես տաղավար հինգ տոներից յուրաքանչյուրին հաջորդող բոլոր երկուշաբթիները:

Նախկինում կառավարության որոշումներով տարվա մեջ այդ հինգ օրը համարվում էր ոչ աշխատանքային: Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո վերացրեց այդ «ավանդույթը»: Թվում էր՝ այս տարի բացառություն կարվի, քանզի նաև իշխանությունների մեղքով միայն անցած տարի տասը հազարից ավելի զոհ ենք ունեցել պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով, ու մարդիկ իրենց հարազատների շիրիմին պետք է այցելեն, հարգանքի տուրք մատուցեն:

Բայց այս իշխանություններն անտեսեցին այդ ամենը: Դժվար է ասել՝ դիտմա՞մբ են անում այս ամենը, թե՞ չհասկանալով: Սակայն փաստը մնում է փաստ, որ Եռաբլուրն ու մեր այլ հանգստարանները բազմապատկեցին, իսկ Հարության տոնը դարձրեցին մեռելոց...»։

 

Այս թեմայով
am