Այս պահին, այո, մենք որոշում ենք կայացրել ներկրել ու օգտվել AstraZeneca պատվաստանյութից. ԱՆ նախարար

Հայաստան ներմուծված 24 հազար դոզա Աստրազենեկա պատվաստանյութը դեռ չի բաժանվել ԲԿ-ներին: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ասաց, որ որոշակի աշխատանքներ կան անելու՝ մաքսազերծման, բաշխման և այլն:

Նա հայտնեց, որ երեկ հանդիպում են ունեցել Երևան քաղաքի պոլիկլինիկաների տնօրենների հետ, քննարկումներ են ունեցել, կատարվում են վերապատրաստման աշխատանքներ և այլն:

Նախարարը հույս հայտնեց, որ արդեն երկուշաբթի Երևանում ու մարզերում առկա կլինի պատվաստանյութը:

Լրագրողի ճշտող հարցին՝ Ավանեսյանն ասաց, որ այս պահին որոշում են կայացվել ներկրել ու օգտվել Աստրազենեկայից:

Դիտարկմանը, որ եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել են այդ պատվաստանյութից, Ավանեսյանն ասաց, որ մի շարք երկրներ հրաժարվել են որոշակի խմբաքանակի օգտագործումից՝ ժամանակավորապես, մի շարք երկրներ նորից են սկսել, որոշներն էլ չեն հրաժարվել:

 

Այս թեմայով
am