Ո՞ւմ են ցանկանում տեսնել Հայաստանի հաջորդ ղեկավար․ War Gonzo-ն հարցում է անցկացրել

War Gonzօ նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հարցում է անցկացրել իր տելեգրամյան ալիքում, թե ում են ցանկանում տեսնել Հայաստանի հաջորդ ղեկավար։ Պեգովի տելեգրամյան ալիքն ունի 251 հազար հետևորդ, այնպես որ, հարցման արդյունքները պետք է դիտարկել հենց այդ շրջանակում։

Այսպիսով, ըստ War Gonzo-ի հարցման՝ ամենաբարձր ռեյտինգն ունի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցվածների 46 տոկոսը հենց նրան է ցանկացել տեսնել որպես Հայաստանի հաջորդ ղեկավար։

Երկրորդ տեղում Նիկոլ Փաշինյանն է, նրա օգտին էլ քվեարկել է հարցվածների 19 տոկոսը։ Երրորդ տեղում Միքայել Մինասյանն է՝ 14 տոկոս ձայների քանակով։ Հարցվածների 12 տոկոսի ձայներով չորրորդ հորիզոնականում հայտնվել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը։

Մյուսների վարկանիշը էականորեն ցածր է և տատանվում է 1-3 տոկոսի միջակայքում, միայն Ժիրայր Սեֆիլյանն է համեմատաբար բարձր ձայներ հավաքել։ Նրա օգտին քվեարկել է հարցվածների 5 տոկոսը։ Մյուսները՝ Վազգեն Մանուկյան, Արտակ Թովմասյան եւ այլք՝ 1-2 տոկոսի սահմաններում են։

Այս թեմայով
am