Երկար սպասված մենահամերգ

 

Նոյեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանի երկար սպասված մենահամերգը: Երաժշտի վերջին մենահամերգը Forbidden Saints խմբի հետ Երևանում կայացել է 2012 թվականին Հանրապետության հրապարակում` սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա առթիվ: Առաջիկա մենահամերգի բոլոր մանրամասները Կամո Սեյրանյանը վստահել է Meganews  լրատվականին:

   «Համերգին պատրաստվում ենք արդեն մոտ երկու տարի: Այս ընթացքում աշխատել ենք գործիքավորումների վրա` իմ ընկերների՝ Արտակ Հակոբյանի, Կարեն Անանյանի և Մարտին Ուլիխանյանի հետ: Մտածել ենք ամեն մի մանրուքի մասին: Վստահ եմ, որ հանդիսատեսը շատ է հավանելու ամեն բան: Համերգային ծրագիրը շատ բազմաժանր է լինելու: Բեմում այդ օրը հնչելու են դասական գործերից մինչև  ժողովրդական ստեղծագործություններ, լինելու է նաև միջնադարյան տաղեր: Ի դեպ, բոլոր հին ստեղծագործությունները նոր շնչով եմ մատուցելու, իսկ սաունդթրեքերը, որոնք ես եմ նվագել, այդ օրը նոր գործիքավորմամբ եմ կատարելու»,- պատմեց Կամո Սեյրանյանը

Համերգի աֆիշայի դիզայներն է Դավիթ Հովակիմյանը: Դուդուկահարի խոսքով` բեմում կլինի մոտ 150 երաժիշտ: Նրանցից մի քանիսը հայ հանդիսատեսին ծանոթ են որպես Յանիի խմբի երաժիշտներ: 40-50 տոկոս երաժշտությունների համար բեմադրվել են պարային համարներ, որոնք կատարելու են Ա Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները, «Բերդ» պարային համույթը և հատուկ Վրաստանից հրավիրված` «Մետեխի ազգային» բալետը:

«Հայաստան են ժամանելու նաև աշխարհահռչակ շեփորահար Ռամոն Ֆլորեսը, ռուս թավջութակահար Ալեքսանդր Ժիրովը, մեր հայրենակից Արմեն Մովսիսյանը, հարվածային գործիքներ` Արջի Պիենան, ով ունի երեք Գրեմմի և աշխատել է Ռիկի Մարտինի, Շակիրայի հետ, բաս կիթարիստ` Գաբրիել Վիվասը, ով երկար տարիներ Շակիրայի երաժշտական պրոդյուսերն է եղել, կիթառահար` Ռե Ռիոս Կուբան: Նրանց միանալու են և ինձ նվագակցելու են Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, «Հովեր» երգչախումբը և հանրապետության ժողովրդական գործիքների լավագույն վարպետները:

Մոտ երկու ժամ տևողությամբ համերգը լի է լինելու անակնկալներով: Փակագծերը Կամո Սեյրանյանը բացել չի ուզում, բայց իր հանդիսատեսին խոստանում է անմոռանալի երեկո

Մենահամերգի գլխավոր հովանավորն է  «Տաշիր Գրուպ»-ը, աջակիցներն են` «Լյուդինգ» ընկերությունը, «Imperial» հյուրանոցը, «PanArmenia Media Holding»-ը: Մենահամերգի ինֆորմացիոն հովանավորներն են` meganews.am-ը և shamshyan.com-ը:

Վերջում Կամո Սեյրանյանն անկեղծանում է. Իմ մտերիմներից կա մեկը, ով միշտ ցանկացած հարցում իմ կողքին է և շատ է ինձ օգնել, բայց նրա անունը չեմ ցանկանում բարձրաձայնել: Նրանից էլ անչափ շնորհակալ եմ:

 

Այս թեմայով
am