Կարծում եմ՝ բոլոր հարցերին տրվեցին սպառիչ, անկեղծ պատասխաններ. Անի Սամսոնյանը՝ Ջհանգիրյանի հետ հանդիպման մասին

Թե Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի, թե Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանի հետ հանդիպումներն անցել են կառուցողական, հարցուպատասխանի մթնոլորտում։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Խմբակցության անդամներն ինչ հարցեր ունեին, փորձեցին պարզաբանել՝ թե դատական համակարգի, թե անձնապես թեկնածուների մոտեցումների վերաբերյալ։ Բնականաբար խմբակցության ներսում կլինեն անդամներ, որոնք կունենան տարբեր մոտեցումներ թեկնածության վերաբերյալ, քանի որ այսօր հանդիպման ընթացքում ֆրակցիայի բոլոր անդամները չէ, որ ներկա են եղել, այս հարցը մենք դեռ լրացուցիչ պիտի քննարկենք, թե ինչպես ենք նախապատրաստվելու եւ ինչ որոշում ենք կայացնելու»,- նշեց պատգամավորը։

Այս թեմայով
am