Հայ մարզիկները արժանացել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևների

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2017 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: 

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղարությունը:

 2017 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար հունա-հռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ 2017 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 

Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ և մաղթել նրանց նորանոր հաջողություններ:

Այս թեմայով
am