Ծեծկռտուք քրեական հեղինակություն Ջնդիի փեսայի, քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մարդկանց և Արաբկիրի նախկին թաղապետ Էդուարդ Մուշեղյանի «Կյաժ Էդո»-ի մասնակցությամբ

Meganews.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ մարտի 24-ին շաբաթ  ուշ երեկոյան, «Շանսոն» ակումբում ծեծի է ենթարկվել Արաբկիր Վարչական շրջանի նախկին ղեկավար՝ Էդուարդ Մուշեղյանը, ով  հայտնի  է «Կյաժ Էդո» մականվամբորից հետո ծանր  վիճակում տեղափոխել է հիվանդանոց:

 Աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին թաղապետին մարմնական վնասվածքներ են հասցրել  Ջնդիի փեսան և քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մարդիկ:

Էդուարդ Մուշեղյանը այս պահին գտնվում է հիվանդանոցում և նրա  առողջական վիճակի մասին  Meganews.am-ը փորձեց  տեղեկություն ստանալ  նաև «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտից»:  

Բժիշկ՝ Արթուր Վարդգեսովիչը մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդի վիճակը այս պահին կայուն է. «Կատարել ենք ծնկոսկրի վիրահատություն, հիվանդի վիճակը գնահատվում է բավարար»:

Դեպքի վերաբերյալ փորձեցինք նաև տեղեկություններ  ստանալ ոստիկանությունից և «Շանսոն» ակումբից:

Ոստիկանությունից Meganews.am-ին  տեղեկացրեցին, որ  այս պահին տեղեկություն չունեն դեպքի առընչությամբ, ավելի ուշ կներկայացնեն   պաշտոնական պատասխանը :

Իսկ  «Շանսոն» ակումբի տնօրեն՝ Արմինե Հարությունյանը  հերքեց իրենց ակումբում  ծեծկռտուքի մասին լուրերը:

 

Այս թեմայով
am