Երաժշտությունը ինձ համար գործիք չէ հռչակ ստանալու համար.Եվա Թաշչյան (լուսանկարներ)

Երաժշտությունը զգացմունքներ և էմոցիաներ արտահայտելու հնագույն մեթոդներից է: Այն անվանել են «միջազգային լեզու», քանի որ չունի որևէ աշխարհագրական կամ քաղաքական սահման:

Meganews.am-ը սիրով զրուցել է  երաժշտության միջոցով զգացմունքներ և էմոցիաներ արտահայտող  երգչուհի Եվա Թաշչյանի հետ,ով մեզ հետ զրույցում ասաց,որ այո՛,  երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը, և որ երաժշտությունը միջնորդ է հոգեկան և զգայական կյանքի միջև

 

-Ինչպե՞ս հայտնվեցիք շոու -բիզնեսում:

-Մտածված չեմ սկսել երգել։ Հաճախել եմ երգի խմբակի, բայց երգչուհի դառնալու նպատակ չկար։ Ինձ համար երգը երկրորդ պլանում էր, պարը ավելի շատ էի սիրում այդ շրջանում:

- Ինչպե՞ս մասնակցեցիք «Ժողովրդական երգիչ 2 » նախագծին և այն ին՞չ տվեց Ձեզ:

-16 տարեկան էի,երբ եթերում հայտնվեց «Ժողովրդական երգիչ» նախագծը:Անկեղծ ասած, նախագծի առաջին եթերաշրջանը, որ եղավ, այդքան չէի հետևում: Երբ «Սուպերսթար» -ը եղավ, տեսա՝ հաճելի էր, որ իմ տարիքի աղջիկները մասնացում էին, և առաջ էին գնում, բայց կարծես էլի իմը չէր: Հետո, երբ տեսա, որ «ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանն է՝ որոշեցի մասնակցել:

-Դուք 16 տարեկան էիք,երբ փորձեցիք մասնակցել «Ժողովրդական երգիչ» նախագծին, ինչպե՞ս արձագանքեցին տանը՝ընտանիքի անդամները:

 -Ոչ մի խոչընդոտ չեղավ ընտանիքում, ինքս էլ չերկմտեցի, հստակ որոշել էի և գնացի։ Մայրս մի տեսակ մտավախություն ուներ, մտածում էր պետք չի գնալ կկոտրվեմ, եթե չանցնեմ, բայց հայրս հենց սկզբից կողքիս էր, և ինձ քաջալերում էր, ես էլ հստակ էի որոշել: Նախագծում բոլորս էլ ընկերներ էինք, բայց 14-սս էլ պայքարում էինք հաղթանակի համար: Կարևորն այն է, որ չկոտրվեցի, ամեն անցածս փուլը ուժ էր ինձ համար:

- Ին՞չ էիք մտածում նախագծի պայքարում, ի՞նչ ապրումներ ունեիք:

-Իհարկե մտածում էի, որ հնարավոր է դուրս մնամ, բայց հանդիսատեսը գնահատեց ինձ

Ին՞չ ապրումներ ունեցաք,երբ հաղթողի անունը Ձերը չէր:

-Երբ Հայկուհու անունը հայտարարեցին որպես հաղթողի, առհասարակ, ցավ չզգացի, միայն սրտանց ուրախացա իր համար: Այդ պահին հասկացա, որ երաժշտությունը կախարդանքի ամենաուժեղ դասարանն է, և ես էլ եմ հաղթել , որովհետև հանդիսատեսը հենց այսդպես էլ ընդունեց երկուսիս:

 - Նախագծից հետո զգացի՞ք շոու բիզնեսի լավ և վատ կողմերը,և այն ին՞չ տվեց Ձեզ:

-Այո,շատ բան ինձ տվեց «Ժողովրդական երգիչ» նախագծը: Տարբեր երկրներից հրավիրում էին համերգների, ես դեռ չէի զգում դժվարությունը երգարվեսի մեջ, այդ շրջանում 1.5 տարի պայմանագրի մեջ էինք «Շանթ » հեռուստաընկերության հետ, պայմանագրի ավարտից հետո՝ նոր սկսեցի խմբից առանձին համերգների մասնակցել: Չնայած, ոչ մի միջադեպ չեղավ այդ ընթացքում, բայց հիասթափվեցի՝ կուլիսներից այս կողմ եղած շատ բաներից (չցանկացավ մանրամասնել ):

- Եվա, երաժշտության մեջ, ինչպես շախմատում, թագուհին (մեղեդին) օժտված է առավելագույն ուժով, բայց վճռական նշանակություն ունի թագավորը (ներդաշնակությունը): Ին՞չ կասեք,դուք,որպես թագուհի:

-Գիտեք, երաժշտությունը ինձ համար զգացմունքային բան է և ինձ, իսկապես, ուրախացնում է: Դա ինձ համար գործիք չէ՝ հռչակ ստանալու կամ երեսս թերթերում տեսնելու կամ որևե նման բան: Դա այն փաստի մասին է, որ ես իսկապես նրանից հաճույք եմ տանում:

- Եվա, նախագծից հետո մասնակցե՞լ եք համերգների:

-Ոչ,դրանից հետո շատ քիչ եմ մասնակցում համերգների, շոու-բիզնեսում էլ այդքան չխորացա: Իմ կարծիքով  շոու բիզնեսում, ինձ շրջապատող մարդկանցից միշտ ժպիտներ եմ տեսել, բայց չգիտեմ իրենք ընկերներ էին, թե «թշնամիներ»: (խորիմաստ շպտում է)

- Եվա չե՞ք փորձել այլ ոճում երգել:

-Ոչ,անցում էստրադային չի լինի, որովհետև ժողովրդականն է իմը, թող վերամբարձ չհնչի, բայց իմ երգած ամեն երգի մեջ ես ինձ գտնում եմ, սրտով եմ երգում, զգում եմ երգիս ամեն բառն ու նոտան: Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է:

- Վերջում կխնդրեի մի փոքր էլ խոսենքթե ի՞նչ ծրագրեր ունեք ապագայումձայնասկավառակ կթողարկե՞ք:

-Անկեղծ ասած,ձայնասկավառակ չեմ պատրաստվում թողարկել, որովհետև հասկացա, որ հիմա, երբ կա համացանցը՝ անիմաստ է։ 2016թ -ին «Դուդուկիս» երգի տեսահոլովակը առաջինն էր, մեծ արձագանք ստացա, շատ ջերմ և լավ խոսքեր լսեցի։ Ապրիլի 7-ին կլինի երկրորդ տեսահոլովակիս պրեմիերան, դուետով ենք հանդես գալիս երաժիշտ Հովհաննես Վարդանյանի հետ, երգը սիրո մասին է:

Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքերիմ կողքին են եղել։ Հանդիսատեսիս եմ շնորհակալ, չնայած այս պահին եթերում շատ չեմ լինում, բայց հանդիսատեսս ինձ չի մոռանում, շատ ջերմ են վերաբերում, անգամ դրսում՝ պատահաբար տեսնելիս:

Ռոմեն Ռոլան ասել է՝ երաժշտությունը սերտում են դասասենյակներում, երաժիշտ դառնում հրապարակներում:

 Meganews.am-ը սրտանց շնորհավորում է Եվային նոր տեսահոլովակի կապակցությամբ,մաղթելով նորանոր ձեռքբերումներ:

Երաժշտությունը արվեստների մեջ այն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա:

 

Այս թեմայով
am