Իոսիֆ Կոբզոնը բարեգործական համերգ կտա Երեւանում news.am

Իոսիֆ Կոբզոնը բարեգործական համերգ կտա Երեւանում։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա «Вместе» բարեգործական համերգը ռուսական էստրադայի հիմնադիր ներկայացուցիչներից մեկի՝ Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Կոբզոնը կկատարի XX դարի հայ կոմպոզիտորների գործերը: Ներկա կգտնվեն նաեւ XXI դարի նվագախումբը, ինչպես նաեւ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։


Համերգի կազմակերպիչն է Թովմասյան բարեգործական հիմնադրամը: Տոմսերի արժեքը՝ 3 000, 5 000, 8 000, 10 000, 15 000, 20 000, 25 000, 30 000 դրամ։

Ամբողջականը սկզբնաղբյուր՝ կայքում

Այս թեմայով
am