Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ. Արայիկ Հարությունյան

Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ուրախությամբ պետք է նշել, որ վաղվանից սկսած և առաջիկա օրերին մշակութային հաստատությունները կսկսեն ընդունել մեր քաղաքացիներին և հյուրերին` պահպանելով հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

✅Հետևե՛ք թանգարանների, գրադարանների, թատրոնների ու համերգասրահների, մշակութային պոակների պաշտոնական կայքերի և սոցցանցերի հաղորդագրություններին` տեղեկանալու բացման օրերի ու ժամերի, ներկայացումների ժամանակացույցերի մասին:

????Շնորհավորում եմ բոլորիս մշակութային կյանքի վերականգնման առիթով»:

Այս թեմայով
am