Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ. այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում երկկողմ և բազմակողմ համագործակցության համակողմանի զարգացմանը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-ասված է ուղերձում:

Այս թեմայով
am