«Տիտան» սուպերմարկետում ակցիաների տեղատարափ ու անակնկալներ են լինելու հաճախորդների համար

Մայրաքաղաքում գործող «Տիտան» սուպերմարկետների ցանցի հիմնադրման նախապատմությունը սկիզբ է առնում դեռ 1993 թվականից։

Հենց 1993 թվականին է հիմնվել «Տիտան» սուպերմարկետների ցանցի առաջին խանութը՝ Գարեգին Նժդեհի 3/26 հասցեում։

Սուպերմարկետների ցանցի երկրորդ սուրպերմարկետը հիմնվել է 2010 թվականին Գագեգին Նժդեհի 9/44 հասցեում, իսկ երրորդը՝ 2016 թվականին Բադալ Մուրադյան 3/72 հասցեում։ 

Нет описания.

Нет описания.

MegaNews.am-ի թղթակիցն այսօր Գագեգին Նժդեհի 9/44 հասցեում գտնվող «Տիտան» սուպերմարկետում էր։

Այնտեղ միշտ տիրում է ջերմ մթնոլորտ․ սպասարկման որակը բարձր է, աշխատակիցները՝ հոգատար և ուշադիր յուրաքանչյուր գնորդի նկատմամբ։

Нет описания.

Վերոնշյալ հասցեում գտնվող «Տիտան» սուպերմարկետի գլխավոր մենեջեր Սերգեյ Սիմոնյանը նշում է՝ սուպերմարկետում օրվա բոլոր ժամերին է այսպես․ աշխատակիցները սիրալիր են և՛ հաճախորդների, և՛ միմյանց նկատմամբ․ ասես ընտանեկան ջերմ մթնոլորտ լինի։

«Մեր սուպերմարկետների ցանցի սեփականատերերը՝ Նիկողոսյանների ընտանիքը, իրենց ընտանիքի անդամների պես են ընդունում սուպերմարկետի յուրաքանչյուր աշխատակցի: Մի ընտանիքի պես համախմբված աշխատում ենք․ կարծում եմ՝ հենց սա է մեր հաջողության գրավականներից մեկը»,- ընդգծում է Սերգեյ Սիմոնյանը:

Կորոնավիրուսի տարածումից հետո, բնականաբար, սուպերմարկետներում որոշակի փոփոխություններ են եղել՝ սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Տիտան» սուպերմարկետում խստորեն հետևում են սանիտարահիգիենիկ կանոնների պայպանմանը։

«Յուրաքանչյուր առավոտ հատուկ ախտահանիչ նյութերով պարտադիր ախտահանվում են սայլակները, զամբյուղները և ամբողջ խանութը», — նշում է Սերգեյ Սիմոնյանը։

Ի դեպ, «Տիտան» սուպերմարկետների ցանցում ի տարբերություն որոշ խանութների և սուպերմարկետների` պոլիէթիլենային տոպրակները գնումներ կատարելիս տրամադրվում է անվճար:

Այս սուպերմարկետների ցանցում գործում է արագ և որակյալ առաքման ծառայություն (010) 44-14-40:

 «Տիտան»-ից կարելի է պատվիրել նաև համեղ ուտեստներ, այդ թվում` խորոված ու քաբաբ` պատրաստված հենց սուպերմարկետում, որակյալ ու թարմ մսամթերքով:

Մեր զրուցակից Սերգեյ Սիմոնյանի խոսքով՝ «Տիտան» սուպերմարկետի բոլոր աշխատակիցների համար կարևոր են գնորդների կարծիքներն ու գնահատականները։

«Սպառողների արձագանքները, առաջարկները մեզ համար, միանշանակ, կարևոր են։ Հատկապես երբ գովեստի խոսքեր են հնչում, դա մեզ ավելի է պարտավորեցնում՝ աշխատել է՛լ ավելի մեծ եռանդով ու արդյունավետությամբ։

Գնորդները հաճախ են ասում՝ գոհ են հատկապես բարեհամբույր սպասարկումից և, իհարկե, մատչելի գներից», — նշում է Սերգեյ Սիմոյանը։

Առաջիկայում բացվելու է «Տիտան» սուպերմարկետների ցանցի չորրորդ սուպերմարկետը։

Մենեջեր Սերգեյ Սիմոնյանը, սակայն, դեռևս չակերտները չի բացում, ասում է՝ թո՛ղ անակնկալ լինի գնորդների համար։

Անակնկալները այսքանով չեն ավարտվում։

Սեպտեմբերին ամսին լրանալու է Գարեգին Նժդեհի 9/44 հասցեում գտնվող «Տիտան» սուպերմարկետի հիմնադրման 10-րդ տարին․ բնականաբար, հոբելյանը նշվելու է, լինելու է ակցիաների տեղատարափ։

«Ակցիաների մասին կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջում։

Այդ անակնկալիները լինելու են բոլորի համար։ Մեզ համար բոլոր գնորդները համարվում են հավատարիմ հաճախորդներ, և բնավ էական չէ՝ գնորդը կատարում է 500 դրամի գնումներ, թե 5000 դրամի․ ակցիաները բոլորի համար են, բոլորին սպասարկում ենք նույն կերպ՝ սիրով, ժպիտով ու հոգատարությամբ», — եզրափակեց Գարեգին Նժդեհի 9/44 հասցեում գտնվող «Տիտան» սուպերմարկետի գլխավոր մենեջեր Սերգեյ Սիմոնյանը։

 

Այս թեմայով
am