Թվացյալ փառքից կուրացածը.Լևոն Մնացականյան

Թվացյալ փառքից կուրացածը

Երկրային կյանքի ընթացքում յուրաքանչյուր ոք ունենում է վերելքներ ու վայրէջքներ։ Կյանքի բերումով որոշները տևական ժամանակ առերեսվում են փառքի և հարստության գաղթակղության հետ։

Առաջին հայացքից երևելի թվացող բարձունքին հասածներից քչերին է հաջողվում դիմակայել փառասիրության մոլուցքին։ Շատերը չեն գիտակցում, որ այդ ժամանակաշրջանը ճիշտ ընկալելու դեպքում միայն կարող են արժանանալ հավիտենական փառքի՝ իրենց համեստությամբ, արժանապատիվ կեցվածքով և որ ամենակարևորն է՝ հասարակությունից իրենց վեր չդասելով։

Նկարագրածս իրավիճակն առավել քան բնորոշ է Հայաստանում ստեղծված վիճակին։

Ողջ գիտակից կյանքի ընթացքում, անտեսելով բոլոր բարոյական արժեքները, միայն փառքի և իշխանության ձգտած պերսոնան ճախրում է փառասիրության թմբիրում՝ ուրանալով և անտեսելով բոլորին՝ անգամ նրանց, ում օգնությամբ հասել է թվացյալ այդ բարձունքին։

Վերոնշյալ պերսոնան փորձում է ջնջել յուր անցյալը՝ ուրանալով իր հովանավորներին, երբեմնի ընկերներին և անգամ իր թվացյալ հենարան հանդիսացող հայ ժողովրդին։

Ի դժբախտություն վերջինիս և ի ուրախություն հայ ժողովրդի, կյանքը բումերանգի էֆեկտ ունի և տևական ժամանակ իր վաղեմի երազանքն իրականացրած անձը շատ շուտով հոգեբանական ուժեղ հարված կստանա՝ անտեսվելով ընկերների, հովանավորների և որ ամենադաժանն է՝ համայն հայության կողմից։

Հ.Գ. Փառքը, հարստությունն ու իշխանությունը ժամանակավոր գայթակղություններ են երկրային կյանքում և միայն եզակիներին է հաջողվում պահպանել սեփական ես-ը՝ արժանանալով հավիտենական փառքի։

Հ.Գ.Գ. Ի լուր հայության հայտարարում եմ, որ երբևէ փառքի գագաթնակետին հասնելու պարագայում, ընկերներս, բարեկամներս ու հարազատներս վստահ լինեն, որ փառքը, փողն ու իշխանությունը չեն կարող փոխել Լևոն Մնացականյան անձի էությունն ու հոգին։

Ժամանակավոր թագավորությունը դեռ ամենը չէ։

Մի կուրացե՛ք.....

Լևոն Մնացականյան

Այս թեմայով
am