Փաշինյա՛ն Նիկոլ, քեզ ու քո իշխանությանը մնացել են հաշված օրեր․ Խաչիկ Ասրյան

Հայաստանի՝ խաբեությամբ և մանիպուլյացիաներով իշխանություն գրաված խմբակը շարունակում է թաքնվել կորոնավիրուսային համավարակով հիմնավորվող արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հետևում, մինչդեռ՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար օգտագործվող արտակարգ դրության ռեժիմը նմանվում է կրակի վրա դրված կաթսայի այն կափարիչին, որն ինչ-որ ժամանակով զսպում է գոլորշու դուրս գալը, բայց դրանով էլ ավելի է մեծացնում տրամաբանական պայթյունի անխուսափելիությունը:

Հայաստանը կանգնած է նոր և արմատական հեղափոխության իրականացման առաջ:

Հայ հասարակությունն այլևս համոզվել է, որ փաշինյանական հակաժողովրդական և հակազգային ռեժիմը Հայաստանը միտումնավոր տանում է կործանման:

Չկատարելով 2018թ. իշխանափոխության առաջ հասարակության կողմից դրված խնդիրներից և ոչ մեկը՝ փաշինյանական իշխանությունն, ըստ էության, բազմապատկել է բոլոր խնդիրները:

Հայաստանի՝ արևմտահպատակ գործող իշխանությունը, Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, իր տերերի և հովանավորների պատվերի շրջանակներում, Հայաստանը հետևողականորեն կտրում է իր հիմնական բնական և ռազմավարական դաշնակից բարեկամ Ռուսաստանից. Հայաստանում քարոզվում է հակառուսությունն ու Ռուսաստանատյացությունը:

Դրա փոխարեն ակտիվ ջանքեր է ներդնում՝ Հայաստանը դարձնել ՆԱՏՕ-ի կողմից վերահսկվող տարածք, որը կդրսևորվի Հայաստանը կրկին թուրքական վերահսկողության տակ վերադարձնելով:

Խոստանալով տնտեսական հեղափոխություն և տնտեսության մոնոպոլ կլանային համակարգի կազմաքանդում և ազատ մրցակցության վրա հիմնված տնտեսական հարաբերությունների հաստատում՝ Փաշինյան Նիկոլը Հայաստանը հասցրել է տնտեսական կոլապսի:

Հայաստանում ոչ միայն չկան նոր ներդրումներ և նոր աշխատատեղեր, այլ ընդհակառակը՝ փակվում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր: Սոցիալական ոլորտում գնալով մեծանում է հարուստների ու աղքատների, բարձրաստիճան պաշտոնյաների ու շարքային աշխատողների եկամուտների տարբերությունը:

Սեփական թիմին կերակրելով բազմամիլիարդանոց պարգևավճարներով և այլ արտոնություններով՝ Փաշինյան Նիկոլը Հայաստանի շարքային քաղաքացուն զրկել է անգամ ապրուստի նվազագույն միջոցներից:

Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած Փաշինյան Նիկոլը Հայաստանի պետական բյուջեն վերածել է սեփական բյուջեի և այն տնօրինում է սեփական հայեցողությամբ:

Հայաստանում չի իրականացվում պետական որևէ կարևոր միջոցառում և ծրագիր: Չբավարարվելով Հայաստանը տնտեսական, սոցիալական աղետի ենթարկելով՝ Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է հոգևոր աղետի տիրույթ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանության կողմից ուղղորդվող արշավը, լգբտ անթաքույց քարոզչությունն ու հովանավորումը, Հայ Ժողովրդի գրականության գոհարների ու Հայ Ժողովրդի պատմության հերոսական էջերի բացառումը Հայ Ժողովրդի պատմության դասագրքերից՝ նպատակ ունեն Հայաստանն ու Հայ Ազգը ենթարկելու հոգևոր ցեղասպանության, այսինքն՝ վերացնելու Հայ տեսակի ազգային էությունն ու գիտակցությունը:

Պատահական չէ, որ այդ ծրագրերը ֆինասավորվում և ուղղորդվում են ցեղասպան ու Հայ Ազգի դարավոր թշնամի Թուրքիայի կողմից: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ազգային Քրիստոնյա այն հզոր ուժն է, որը Հայ Ազգի համախմբման միջոցով և Աստծո օրհնությամբ կառաջնորդի Հայ Ժողովրդին:

Ուստի, Հա՛յ Ազգ, Աստծո կողմից և Հայաստանի Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքով, շատ շուտով բազմահազար հայրենատեր քաղաքացիներով համախմբվելու ենք Երևան քաղաքի Ազատության, այնուհետև Հանրապետության հրապարակներում, իրականացնելու ենք Հայոց Ազգային Սուրբ արժեքների՝ Ընտանիք-Եկեղեցի-Բանակ-Եռաբլուր-Մայրենի լեզու-Հայոց պատմություն անխախտ կապի պաշտպանության հեղափոխությունը, Հայաստանի իշխանությունից հեռացնե՛լու ենք ամերիկահպատակ և հայաստանակործան Փաշինյան Նիկոլին ու Հայաստանի թրքապաշտ իշխանությունը, և, հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի մասնակցությամբ և աջակցությամբ, անմիջապես ձևավորելու ենք Հայաստանի նոր՝ ազգային-պետական իշխանություն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Այս թեմայով
am