Այ մի մեշոկ կարտոշկա. Ակցիայի մասնակից կինը՝ Հայկ Մարությանին

Կառավարության մոտ կրկին հավաքվել են Եկմալյանի բնակիչները, ովքեր պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պատարստ է մամուլի ասուլիս տալ, ներկայացնել, թե այս տարիների ընթացքում ինչ են ասել իրենց, ինչպես են խաբել. «Պարոն Մեսչյանը մեզ ասաց, որ ստորագրություն հավաքենք հարակից շենքերից, որ մեզ համար կառուցվող շենքը չի խանգարում:

Գնացի, դա էլ արեցի, բերեցի տվեցի: Տարել տվել էր Հայկ Մարությանին, նա էլ ասել էր, որ այստեղ շենքի չի լինելու:

Տղա ջան, չի լինելու՝ չի լինելու: Այ մի մեշոկ կարտոշկա, բեր ցանի քո հետ միասին, մեր գումարները տուր գնանք: Այդ շենքը տարբերակ էր, քանի որ փող չունեք, ես տարբերակ, ներդրող էի բերել, որ հարցը փակվի: Հիմա որոշեք՝ կամ շինթույլտվություն կամ՝ գումար:

Պարոն Փաշինյանը չի տեսնո՞ւմ այս ամեն ինչը»,-ասաց տիկինը՝ հավելելով, որ տուն չեն գնալու:

Այս թեմայով
am