Ճանաչված ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Ճանաչված ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը, որը Ղազախստանում կյանքից անժամանակ հեռացել էր օգոստոսի 9-ին, կհուղարկավորվի Հայաստանում։ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա օգոստոսի 13-ին, Երևանի Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, ժամը 18։00-ին

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 9-ին 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն էր հայտնել Լևոն Ղասաբօղլյան անժամանակ մահվան առթիվ. «Խորը վշտով տեղեկացանք, որ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը:

Ցավակցում ենք Ղասաբօղլյանների ընտանիքին», նշել էր ՀՖՖ-ն: Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի: Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է: 

Մանրամասները՝ shamshyan.com -ում

Այս թեմայով
am