Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումը

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Պուտինին՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման առիթով։ Մտքեր են փոխանակվել նաեւ ռեգիոնալ պրոբլեմատիկայի հետ կապված, անդրադարձ կատարելով այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։ Ռուսական կողմը ընդգծել է, որ կարեւոր է, որպեսզի թույլ չտրվի ցանկացած գործողություն, որը կարող է բերել լարվածության սրացմանը։

Այս թեմայով
am