Մանուչարյանի «Ռոտորը» պարտվեց ՌԴ գործող չեմպիոնին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Զենիթը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոտորին»։

Սերգեյ Սեմակի սաները առավելության հասան մրցակցի նկատմամբ 2-0 հաշվով։ 21-րդ րոպեին Արտյոմ Ձյուբան բացեց հանդիպման հաշիվը։ 79-րդ րոպեին աչքի ընկավ Սեբաստիան Դրիուսին։

Օրերս հայտնի էր դարձել, որ Արմեն Մանուչարյանը կարիերան շարունակելու է «Ռոտորում»։ Մանուչարյանն իր թիմի պահեստային նստարանին էր, սակայն չմասնակցեց հանդիպմանը։

Այս թեմայով
am