Բելառուսի ՆԳՆ-ն գրառում է կատարել ցուցարարների վրա մարտական փամփուշտով կրակելու մասին, այնուհետև խմբագրել է գրառումը

Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է ցուցարարների վրա կրակելու միջադեպի մասին: Meduza պարբերականի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան նախ հայտարարության մեջ նշել է, որ իրավապահները Բրեստում ցուցարարների վրա կրակել են մարտական փամփուշտներով:

«Բրեստում ոստիկանության աշխատակիցների վրա է հարձակվել ագրեսիվ տրամադրված, մահակներով զինված քաղաքացիների մի խումբ: Նախազգուշական կրակոցները օդ նրանց չեն կանգրեցրել: Աշխատակիցների կյանքի և առողջության համար օգտագործվել է մարտական զենք: Հարձակվողներից մեկը վիրավոր է», – գրել է Չեմոդանովան Telegram-ում:

Ավելի ուշ գրառումը խմբագրվել է:

Ըստ բժիշկների տվյալների՝ օգոստոսի 9-11-ը տեղի ունեցած ակցիաների ընթացքում Բրեստի հիվանդանոցներ է դիմել շուրջ 100 մարդ: Նրանցից 23-ը հոսպիտալացվել է, ոմանց վիրահատել են:

Հիշեցնենք՝ Միսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվում, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով:

Այս թեմայով
am