Հացադուլի մեջ գտնվող աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ տուգանվեց դիմակ չկրելու համար

Այսօր՝ օգոստոսի 12-ին, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ճանաչված բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել։

Հակոբկոխյանի բողոքը վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացմանը, «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաների վերաբերյալ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև երկրում ստեղծված ատելության մթնոլորտին։

Քիչ առաջ ոստիկանները մոտեցան լեգենդար սպորտսմենին և տուգանեցին դիմակ չկրելու համար, հաշվի չառնելով , որ մարդը գտնվում է հացադուլի մեջ։

Այս թեմայով
am