Չեմ հիշում որևէ խոստում, որը խոստացել ենք և չենք արել

Վստահ չեմ, որ քայլ առ քայլ , կադր առ կադր կարողացել եմ հետևել Ամուլսարի վերաբերյալ բոլոր զարգացումներին, որովհետև, ցավոք սրտի, հենց այդ օրերն այլ աշխատանքով եմ զբաղված եղել, որի մասին հիմա բարձրաձայնում եմ: Ազգային ժողովում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, որ բողոքի ցույցեր էին տեղի ունենում, իսկ կառավարությունից ոչ ոք այնտեղ չկար:

«Այսօրվա մեր կառավարության որոշման ընդունմամբ հանվել է հավաքների անցկացման սահամնափակումները և նրանք, ովքեր որոշակի բողոք ունեն որևէ պրոցեսի հետ կապաված, կանոնների պահպանմամբ իրենց կարծիքը կարող են արտահայտել: Իսկ խոստումների մասով կարող եմ ասել, որ եթե մենք որևէ խոստում ենք տվել, որը չենք իրականացրել, պետք է խնդրեմ, որ շատ ավելի հասցեական դա ասել և շատ ավելի կոնկրետ, որովհետև ես նման որևէ խոստում չեմ հիշում, որը մենք խոստացել ենք և չենք արել՝ նույն Ամուլսարի հետ կապված»:

Այս թեմայով
am